«Հնչակյան» կուսակցությունը ողջունում է ՄՄ մուտք գործելու ՀՀ իշխանությունների որոշումը
29.11.2013,
16:45
«Հնչակյան» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ողջունում է ՄՄ մուտք գործելու մասին ՀՀ իշխանությունների որոշումը, լրագրողներին տեղեկացրեց կուսակցության հայկական վարչության նախագահ Նարեկ Գալստյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հնչակյան» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ողջունում է ՄՄ մուտք գործելու մասին ՀՀ իշխանությունների որոշումը, լրագրողներին տեղեկացրեց կուսակցության հայկական վարչության նախագահ Նարեկ Գալստյանը։
«20–րդ նստաշրջանի ժամանակ ընդունված բանաձևում կուսակցությունը զգուշավոր լավատեսությամբ ողջունում է ՄՄ մտնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը, սակայն միաժամանակ հույս է հայտնում, որ Եվրոպայի հետ համագործակցությունը դրանով չի դադարի», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գալստյանը։
Նա նշեց, որ ՄՄ մտնելու որոշումը պայմանավորված է Հայաստանի անվտանգության հարցերով։
«Իհարկե, բոլորը կցանկանային, որպեսզի Հայաստանը լիներ ԵՄ անդամ, սակայն այսօրվա դրությամբ ՄՄ–ն այլընտրանք չունի` հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում», – ավելացրեց նա։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
«Հնչակյան» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը հնագույն ազգային կուսակցություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1887 թ.–ին։ Նորագույն պատմության ընթացքում կուսակցությունը կարողացել է Հայաստանում գործունեություն ծավալել երկրի անկախացումից հետո։ Հայաստանի «Հնչակյան» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը գործում է ինքնուրույն և համագործակցում է սփյուռքում գտնվող հայրենակիցների հետ, սակայն այն ներկայացված չէ ՀՀ ԱԺ–ում։–0–