Կառավարությանն անվստահություն հայտնելը Հայաստանում իշխանափոխության առաջին քայլն է. ՀԱԿ
20.03.2014,
15:29
ՀՀ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելը Հայաստանում նախագահի հրաժարականի և փուլային իշխանափոխության առաջին քայլն է, կարծում է Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելը Հայաստանում նախագահի հրաժարականի և փուլային իշխանափոխության առաջին քայլն է, կարծում է Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած դռնփակ նիստի ընթացքում եկել են համաձայնության կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում:
«Մեզ հաջողվեց միասնական օրակարգ ձևավորել և խորհրդարանական լայն քննարկումներ անցկացնել` դրանցում ներգրավելով իշխանությանը։ Մենք քննադատում և հասարակությանն իրազեկում ենք ներկայացվող օրինագծերի բացերի մասին։ Անվստահություն հայտնելը և կառավարության հրաժարականի պահանջները լուրջ քայլ կդառնան աստիճանական քայլ առ քայլ իշխանափոխության համար», - ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ հավատում է իշխանափոխության հնարավորությանը, այլապես, նրա խոսքով, նախաձեռնությունն անիմաստ և անօգուտ կլիներ։
ՀՀ ԱԺ–ի ոչ կոալիցիոն ուժերն արդեն բազմիցս հայտարարել էին կառավարությանը անվստահություն հայտնելու մտադրության մասին։ Նրանց միջև այս հարցի շուրջ քննարկումներ էին ընթանում։ Ծրագրվում է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ ԱԺ ապրիլի 28-ի նիստին։--0—