Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը կարթնացնի Եվրոպայի խիղճը. իտալացի լրագրող
30.03.2015,
21:59
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը կարթնացնի Եվրոպայի խիղճը, երկուշաբթի ասել է իտալացի հայտնի լրագրող, բազմաթիվ գրքերի և նովելների հեղինակ Ջովանի Պերելին (Giovanni Perrelli) «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը կարթնացնի Եվրոպայի խիղճը, երկուշաբթի ասել է իտալացի հայտնի լրագրող, բազմաթիվ գրքերի և նովելների հեղինակ Ջովանի Պերելին (Giovanni Perrelli) «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում։
«Սկսեցի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցերով, որովհետև 100 –ամյա տարելիցն է, և Եվրոպական լրատվամիջոցները սկսել են հետաքրքրվել ցեղասպանությամբ։ Ես ժամանեցի Երևան, որ հասականամ, թե ինչու ողջ աշխարհը, բացի քսան–երեսուն երկրների, չի ճանաչում Ցեղասպանությունը»,– ասել է Պերելին։
Ըստ նրա, շուտով միջազգային հանրությունը կսկսվի ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Եվրոպան այսօր երկու ավելի կարևոր խնդիր ունի։ «Օրինակ, «Իսլամական պետությունը», որը Եվրոպայի համար առաջնահերթ խնդիր է։ Հայոց ցեղասպանությունը 100 տարի առաջ էր, և այդ համատեքստում այն երկրորդական հարց է դառնում»,– ավելացրեց նա։
Լրագրողը կարծում է, որ այսօր Թուրքիայի 70–միլիոնանոց բնակչության կեսը համաձայն է Հայոց ցեղասպանությունը ճանաչել, և եթե վաղը Անկարան ավելի ժողովրդավարական կառավարություն ունենա, հնարավոր են որոշակի առաջխաղացումներ այդ հարցում։
Այսպես թե այնպես, ըստ նրա, Թուրքիան չի կարող ժխտել Հայոց ցեղասպանությունը, քանի որ կան ֆիլմեր, վկայություններ, ապացույցներ։
«Ես եղել եմ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում, ֆիլմեր եմ դիտել, և դա սարսափելի էր։ Նման էր նրան, ինչ այսօր անում է «Իսլամական պետությունը»։ Այսօր ասում են, որ անկախ այդ ապացույցներից, հարցը պետք է թողնել պատմաբաններին։ Հնարավոր է, որ 200 տարի անց հայտնեն, որ այդ հարցը պետք է թողնել հնագետներին»,– ավելացրեց նա։
Համեմատելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հոլոքոստի մակարդակը` լրագրողը նշել է, որ տարբերությունը հզոր հրեական լոբբին է, հրեաների մեծ դերն արևմտյան իրականության մեջ։
«Հայկական լոբբին ուժեղ է, բայց ոչ այնքան, որքան հրեականը։ Առաջին, Իսրայելը Մերձավոր Արևելքի հզոր պետություններից է։ Երկրորդ, եվրոպացիները հրեաների նկատմամբ մեղքի բարդույթ ունեն, այդ իսկ պատճառով եվրոպական կառույցները, դատական ատյանները միշտ սատարում են Իսրայելին, նույնիսկ եթե այն սխալ է։ Կարծում եմ` ֆինանսական լծակները նույնպես շատ կարևոր են։ Օրինակ, ԱՄՆ–ի բոլոր նախագահներն ընտրվում են հրեաների ֆինանսական օժանդակությամբ, այդ իսկ պատճառով ԱՄՆ–ն չեն կարող հաշվի չառնել Իսրայելի հասարակական կարծիքը։ Հայկական լոբբին ուժեղ է, բայց մտավոր և մշակութային ներուժն այնքան էլ կարևոր չէ, որքան քաղաքականը»,– ավելացրել է նա։
50 տարվա լրագրողական գործունեության ընթացքում Պերելին եղել է ավելի քան 150 երկրներում, հարցազրույց է վերցրել Նելսոն Մանդելայից, Բաշար Ասադից, Յասիր Արաֆատից, Ուգո Չավեսից և շատ այլ առաջնորդներից։ Հայաստան է ժամանել առաջին անգամ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—