Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կան, արդյո՞ք, Հայաստանում քաղբանտարկյալներ. Արտակ Զեյնալյանը պատասխանը սուբյեկտիվ է համարում

29.04.2019, 17:05
«Ներկա պահին զերծ կմնամ գնահատականներից, թե կան Հայաստանում քաղբանտարկյալներ», - ասաց Զեյնալյանը:
Կան, արդյո՞ք, Հայաստանում քաղբանտարկյալներ. Արտակ Զեյնալյանը պատասխանը սուբյեկտիվ է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սուբյեկտիվ է համարում պատասխանն այն հարցին, թե կան Հայաստանում արդյոք քաղբանտարկյալներ:

«Ներկա պահին զերծ կմնամ գնահատականներից, թե կան Հայաստանում քաղբանտարկյալներ», - ասաց Զեյնալյանը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում:

Նա միաժամանակ նշեց, որ երկրում չկան ապօրինի բանտարկվածներ՝ հավելելով, որ եթե կալանքի համար կան բավարար նվազագույն հիմքեր, ապա մարդիկ կալանավորվում են, հակառակ դեպքում նրանց վերաբերյալ այլ միջոցներ են կիրառվում:

«Ավելի շատ մարդիկ գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմբ այնպիսի խափանման միջոց է ընտրված, որը տարբերվում է կալանավորումից: Դա էապես տարբերվում է նախկին ռեժիմի օրոք տիրող իրադրությունից», - ասաց Զեյնալյանը:

Միաժամանակ նա զերծ մնաց քաղաքական գնահատականից՝ ընգծելով, որ մարդիկ ինքնուրույն են որոշում, թե պաշտպանության որ ուղղությունն ընտրեն. ոմանք կարծում են, որ կարող են չգտնվել կալանքի տակ, ուրիշներն անհրաժեշտ են համարում քաղաքական ապաստան խնդրել այլ երկրում:

«Մենք պարտավոր ենք ապահովել դատական համակարգի անկախությունը, անկանխակալությունը: Ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, սակայն որպես արդարադատության նախարար զերծ կմնամ այն հնչեցնելուց», - ասաց Զեյնալյանը:

Ըստ նրա, նախկին իշխանությունները պարբերաբար հայտարարում էին, որ երկրում չկան քաղբանտարկյալներ: Այդ հարցի պատասխանը բավականին սուբյեկտիվ է, այն վերագրվում է մեղադրյալներին կամ հասարակական կազմակերպություններին:

«Դա շատ սուբյեկտիվ է, այդ իսկ պատճառով զերծ կմնամ սեփական կարծիքը ներկայացնելուց, որպեսզի պահպանեմ անկանխակալություն», - ասաց Զեյնալյանը:-0-