Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Սատարելով ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին` Ռուսաստանը կարող է պատերազմի վերսկսման նախադեպ ստեղծել. ՌԴ նախկին դեսպան

08.11.2013, 14:50
Սատարելով ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին` Ռուսաստանը կարող է լարել տարածաշրջանի իրավիճակը և պայմաններ ստեղծել զինված հակամարտության վերսկսման համար, կարծում է Կասպյան համագործակցության ինստիտուտի (ՌԴ) տարածաշրջանային ծրագրերի տնօրեն,  ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
Սատարելով ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին` Ռուսաստանը կարող է պատերազմի վերսկսման նախադեպ ստեղծել. ՌԴ նախկին դեսպան
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Սատարելով ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին` Ռուսաստանը կարող է լարել տարածաշրջանի իրավիճակը և պայմաններ ստեղծել զինված հակամարտության վերսկսման համար, կարծում է Կասպյան համագործակցության ինստիտուտի (ՌԴ) տարածաշրջանային ծրագրերի տնօրեն,  ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

Ըստ նրա, Ռուսաստանը 20 տարիների ընթացքում գործընկերային հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի, և դաշնակցային` Հայաստանի հետ։ Անփոխարինելի միջնորդի դիրքորոշումը նպաստում է նրան, որ տարածաշրջանում արյունահեղություն չի լինում, և դադարում է պատերազմը, խաղաղություն է պահպանվում` չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև արցախյան լուրջ հակամարտությանը։

«Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը միակ ճիշտն է, և, ամբողջովին անցնելով մի կողմը, Ռուսաստանն այդպիսով կլարի իրավիճակը, կվատացնի կլիման, և կարող են պայմաններ ստեղծվել զինված հակամարտության վերսկսման համար»,– հայտարարեց Կովալենկոն «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Նախկին դեսպանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի խոշոր խմբաքանակի վաճառքը, հայտարարելով, որ դա չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները։

«Եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, դա կանի Իսրայելը կամ այլ երկրներ։ Դա այն հարցը չէ, որ կարող է կասկածի տակ դնել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները»,– ասաց նա։

Հունիսի կեսերին ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել Ադրբեջանին ռուսական զենքի և ռազմատեխնիկայի խոշոր խմբաքանակի վաճառքի մասին, ինչը բուռն արձագանք էր գտել Հայաստանում։

Կովալենկոն ավելացրեց, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Հայաստանին պաշտպանելու պատրաստակամության մասին` ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-