Քննիչները կուսումնասիրեն ցույցի ժամանակ ԶԼՄ–ների աշխատանքին խոչընդոտելու փաստերը
24.06.2015,
12:40
Հայաստանի գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է հանձնել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործի հետաքննությունը, հաղորդվում է դատախազության կայքում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է հանձնել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործի հետաքննությունը, հաղորդվում է դատախազության կայքում։
Նախօրեին մի շարք հայ լրագրողներ, որոնք լուսաբանում էին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի հետ կապված իրադարձությունները, հայտարարել են իրավապահ մարմինների կողմից բազմաթիվ խախտումների մասին։ Մասնավորապես, արձանագրվել են ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ դաժան վերաբերմունքի փաստեր, վնասվել է տեխնիկա։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունում նշվում է, որ 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Երևանում հանդարտ էր, ցույցը ցրելու փորձ չի գրանցվել։ Ցուցարարների հետ ողջ գիշեր փողոցում են մնացել պատգամավորներն ու շոու–բիզնեսի աստղերը։ Նրանք ինքնատիպ կենդանի պատ են ստեղծել ցուցարարների և ոստիկանության շարասյան միջև։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Երեքշաբթի երեկոյան բողոքի ակցիաները շարունակվեցին, Բաղրամյան պողտան կրկին արգելափակված է։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–