Մաքսային միության առաջնորդները Մինսկում կքննարկեն ՄՄ-ին Ղրղզստանի և Հայաստանի միանալու հարցը
23.10.2013,
11:13
Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի առաջնորդները հինգշաբթի Մինսկում կքննարկեն Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի և նրա հիմքի վրա Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի առաջնորդները հինգշաբթի Մինսկում կքննարկեն Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի և նրա հիմքի վրա Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես սպասվում է, Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման ժամանակ գլխավոր հարցերից մեկը կդառնա Մաքսային միությանը միանալու Հայաստանի հայտի քննարկումը, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Չի բացառվում, որ քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բացի այդ, առաջնորդները կքննարկեն նաև ՄՄ–ին միանալու Ղրղզստանի մտադրությունը։
Հանդիպումը կանցնի Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի (ԵՏԳԽ)` Մաքսային միության գլխավոր մարմնի և Միասնական տնտեսական տարածքի նիստի ձևաչափում։ Խորհրդի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Աստանայում, իսկ հաջորդը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում։
Ինչպես սպասվում է, նույն օրը Պուտինն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։
Ուրբաթ Մինսկում կանցկացվի ԱՊՀ գագաթնաժողովը։
Ուշակովի խոսքերով` գագաթնաժողովին կքննարկվեն «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեությանը վերաբերող որոշ գործնական հարցեր»։ Առաջնորդները նաև պայմանավորվել են առանձնահատուկ ուշադրություն դարձնել 2015 թ.–ի հունվարի 1–ին Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։
«Կարևոր թեմա է ինտեգրացիոն գործընթացների մասնակիցների կազմի հնարավոր ընդլայնումը` հաշվի առնելով վերջերս ներկայացված Հայաստանի հայտը։ Այս հարցը չափազանց կարևոր է», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ–ն չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրացիայի այս երկու ձևաչափերն անհամատեղելի են։
Երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին փաստաթուղթ կստորագրի Մինսկում։ Սակայն «Մաքսային միությունում ընդգրկվել նա ոչ մի կերպ չի կարող` ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի և, կարող է, նույնիսկ ոչ էլ հաջորդ», քանի որ դրա համար նա պետք անցնի բոլոր ընթացակարգերը և նորմատիվ փաստաթղթեր ընդունի։
Ավելի վաղ ՄՄ մասնակից–երկրները կառույցին միանալու հրավեր էին ներկայացրել Ուկրաինային, որտեղ նրանց արդեն դիտորդի կարգավիճակ է տրամադրվել, սակայն Կիևը հայտարարել էր նոյեմբերին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մտադրության մասին։ ՌԴ իշխանությունները զգուշացնում են, որ ԵՄ–ի հետ նմանատիպ համագործակցությունն անհնարին կդարձնի ՄՄ–ում Ուկրաինայի մասնակցությունը։
Մաքսային միության միանալու ցանկության մասին ավելի վաղ հայտարարել էր Ղրղզստանը։ Լուկաշենկոյի խոսքերով` նրա նախաձեռնությունը ևս քննարկվելու է Մինսկում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
Երկրորդ փուլում Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին կմիանան Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի առաջնորդները։
«Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը կոչված է լրացուցիչ ազդակ հաղորդել եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին։ Գագաթնաժողովին կքննարկվեն ՄՄ–ի և ԵՏՏ–ի գործունեությանը, միջազգային պայմանագրերի կոդիֆիկացմանը վերաբերող ակտուալ հարցեր», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։–0–