Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Երևանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման գործընթացին

13.03.2014, 19:02
Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր են քննարկել հինգշաբթի Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Երևանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր են քննարկել հինգշաբթի Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

«Հանդիպման ընթացքում Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր են քննարկվել։ Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Մոսկվայում:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–