Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Միքայել Հարությանյանը հանվել է հետախուզումից Ռուսաստանի տարածքում

07.09.2018, 11:45
ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ հայտարարված գեներալ–լեյտենանտ Միքայել Հարությանյանը հանվել է հետախուզումից Ռուսաստանի տարածքում:
Միքայել Հարությանյանը հանվել է հետախուզումից Ռուսաստանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ հայտարարված գեներալ–լեյտենանտ Միքայել Հարությանյանը հանվել է հետախուզումից Ռուսաստանի տարածքում, «Интерфакс»–ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

«Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշում է ընդունվել ՌԴ տարածքում նրա հետախուզման չեղարկման մասին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Այսպիսով, ըստ աղբյուրի, Ռուսաստանում Հարությունյանը գտնվում է անվտանգության մեջ։ Սակայն ԱՊՀ երկրներում Հարությունյանի հայտնվելու դեպքում նա կարող է կալանավորվել և Հայաստանին հանձնվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-