Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի` ՄՄ–ին միանալու որոշումը հայ–ռուսական հարաբերությունների` նոր հիմքի վրա զարգանալու հնարավորություն է ստեղծում. Պուտին

03.12.2013, 12:14
Հայաստանի ղեկավարության` Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին միանալու որոշումը մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա, երեկ երեկոյան Երևանում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր պատվին տրված պետական ընդունելության ժամանակ։
Հայաստանի` ՄՄ–ին միանալու որոշումը հայ–ռուսական հարաբերությունների` նոր հիմքի վրա զարգանալու հնարավորություն է ստեղծում. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ղեկավարության` Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին միանալու որոշումը մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա, երեկ երեկոյան Երևանում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր պատվին տրված պետական ընդունելության ժամանակ։

«Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում»,– մեջբերեցին Պուտինի խոսքերը հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

ՌԴ նախագահը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի և բարեկամ երկու ժողովուրդների հոգևոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին` Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-