Հայաստանի մուտքը ՄՄ երկրի տնտեսության վերելքի կբերի. սոցիոլոգ
09.01.2014,
16:09
Հայաստանի մուտքը Մաքսային միություն երկրի տնտեսության վերելքի և քաղաքացիների կյանքի որակի բարելավման կբերի, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մուտքը Մաքսային միություն երկրի տնտեսության վերելքի և քաղաքացիների կյանքի որակի բարելավման կբերի, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
«Մենք պետք է խթանենք ռուսական կողմին, որպեսզի նա վերականգնի Հայաստանում մի քանի խոշոր ձեռնարկություններ, ինչը կհանգեցնի երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Առաջին հերթին հարկավոր է վերականգնել անվադողերի գործարանը, «Նաիրիտ» քիմիական գործարանը և մի շարք գիտա–արտադրական հաստատություններ, որոնք խորհրդային ժամանակաշրջանում սպասարկում էին ռազմարդյունաբերական համալիրը։ Այս ամենը միանշանակ կբերի երկրի տնտեսական վերելքի», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադիբեկյանը։
Նրա խոսքերով` Հայաստանի մուտքը ՄՄ ենթադրում է խոշոր ձեռնարկությունների և նոր աշխատատեղերի ստեղծում։
«Մեզ հարկավոր է բացել մոտ 20 խոշոր ձեռնարկություններ, որոնցից յուրաքանչյուրում կարող է աշխատել 7–10 հազար մարդ։ Նման դեպքում մոտ կես միլիոն մարդ կարող է բարելավել իր կենսամակարդակն ու հավատալ պայծառ ապագայի», – կարծում է սոցիոլոգը։
Ադիբեկյանը նաև նշել է, որ մուտքը ՄՄ կնպաստի Հայաստանում կրթության մակարդակի բարձրացմանը։
«Կրթությունը մեր երկրի խոցելի հատվածն է, քանի որ մեր կրթահամակարգը 50–60 տարով հետ է համաշխարհային միտումներից։ Ակնհայտ է, որ եթե մենք չկարողանանք երիտասարդ սերնդին պատշաճ կրթություն ապահովել, ապա Հայաստանը չի զարգանա», – նշել է սոցիոլոգը` պարզաբանելով, որ ՄՄ–ում Հայաստանը կարող է օգտագործել նոր տեխնոլոգիաների ներդրման գործիքներ։
Փորձագետը նշել է, որ 100 տարվա ընթացքում Հայաստանը կսպառի իր բնական ռեսուրսների պաշարները, և երկրի զարգացման միակ երաշխիքը կդառնա քաղաքացիների կրթվածությունն ու խելքը։
Միաժամանակ Ադիբեկյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է շարունակի համագործակցել Եվրամիության հետ հետագա տեխնոլոգիական զարգացման համար։ –0–