Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Նախագահը հայտնեց ընտրություններից ունեցած իր սպասումների մասին

09.12.2018, 12:20
Նա հույս հայտնեց, որ այս ընտրությունները ազատ և արդար կլինեն` հանուն Հայաստանի ապագայի:
Նախագահը հայտնեց ընտրություններից ունեցած իր սպասումների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընտրություններից ունեցած իր սպասումների մասին հայտնեց:

«Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով», - ասաց նախագահը Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում քվեարկելուց հետո:

Նա հույս հայտնեց, որ այս ընտրությունները ազատ և արդար կլինեն` հանուն Հայաստանի ապագայի:

«Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է», - ասաց Սարգսյանը:-0-