Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Նախորդ գիշեր հակառակորդը շփման գծում արձակել է շուրջ 500 կրակոց

19.12.2016, 11:33
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել:
Նախորդ գիշեր հակառակորդը շփման գծում արձակել է շուրջ 500 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 35 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից և 34 կրակոց դիպուկահար հրացաններից:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո»,– ասվում է հաղորդագրության մեջ. --0--