Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան
12.02.2016,
14:03
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։
Ըստ նրա՝ Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ–ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։
- Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
- Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:
- Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:
- Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:-0-