Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ նախագահը կմասնակցի ԵԺԿ նախագահի հուղարկավորության արարողությանը

18.10.2013, 12:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ հոկտեմբերի 19-ին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հուղարկավորության արարողությանը:
ՀՀ նախագահը կմասնակցի ԵԺԿ նախագահի հուղարկավորության արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ հոկտեմբերի 19-ին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հուղարկավորության արարողությանը:

Ժողովրդական կուսակցության  (ԵԺԿ) նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսը մահացել է հոկտեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը։

Օգոստոսին 77–ամյա Մարտենսին շտապ կերպով հիվանդանոց էին տեղափոխել արյան մակարդելիության հետ կապված խնդիրների պատճառով, հիվանդանոցում նա շուրջ 10 օր էր անցկացրել։

ԵԺԿ–ն ներկայացված է Եվրամիության բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև` Եվրախորհրդում։ –0–