Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի և ԵՄ–ի միջև Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրվի. համատեղ հայտարարություն

29.11.2013, 15:15
Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ԵՄ–ի և Հայաստանի միջև բանակցությունները ավարտվել են, սակայն համաձայնագիրը չի նախաստորագրվի, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ, նշվում է ուրբաթ Վինլյուսում ԵՄ–ի և ՀՀ–ի միջև  ընդունված համատեղ հայտարարության մեջ։
 Հայաստանի և ԵՄ–ի միջև Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրվի. համատեղ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ԵՄ–ի և Հայաստանի միջև բանակցությունները ավարտվել են, սակայն համաձայնագիրը չի նախաստորագրվի, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ, նշվում է ուրբաթ Վինլյուսում ԵՄ–ի և ՀՀ–ի միջև  ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը», – նշվում է հայտարարության մեջ, որը տեքստը տրամադրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը` ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

«Հենվելով ընդհանուր արժեքների վրա` երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը,  շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը», – նշվում է հայտարարության մեջ։–0–