Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը պատմել է Ալիևի հետ հանդիպման օրակարգի մասին

27.03.2019, 12:30
Վարչապետը նշեց նաև, որ բանակցությունները կտարվեն ավելի վաղ արված հայտարարությունների շուրջ:
Փաշինյանը պատմել է Ալիևի հետ հանդիպման օրակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չորեքշաբթի խորհրդարանում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման կոնկրետ օրակարգ չկա:

Մարտի 28-29-ին Փաշինյանը աշխատանքային այցով կայցելի Ավստրիա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում մարտի 29-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Կարծում ենք, որ նախնական փուլում այդ հանդիպումները չպետք է ունենան կոնկրետ օրակարգ; Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, որի շուրջ տեղի կունենա մտքերի փոխանակում», - ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ բանակցությունները կտարվեն ավելի վաղ արված հյտարարությունների շուրջ:

«Ստեփանակերտում հայտարարվածն այն օրակարգն է, որով մենք գնում ենք այս հանդիպմանը և այն հարթակն է, որի վրա կհիմնվենք հետագա բանակցային գործընթացում», - ասաց Փաշինյանը:

Մարտի 12-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդների Ստեփանակերտում անցկացված համատեղ նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի հիմքում պետք է դրվեն այն ձևակերպումները, որոնք հակասությունների տեղիկ չեն տալիս: Նա նշել է նաև, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:-0-