Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը իր ցուցումով հարուցված քրեական գործի մասին. ամեն ինչ օրինական է

05.04.2019, 15:27
Նախօրեին, նա պատմել է, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Փաշինյանը իր ցուցումով հարուցված քրեական գործի մասին. ամեն ինչ օրինական է

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցուցում է տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Նախօրեին, նա պատմել է, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար», - գրել է վարչապետը:-0-