Փաշինյանը պատմել է, թե ինչպիսի Հայաստան կթողնի իրենից հետո
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Facebook–ի ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպիսի Հայաստան կթողնի իրենից հետո։
«Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակադրակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը», – ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև. «Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանում: Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»։–0–