Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքը

01.08.2018, 16:45
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները բողոքարկել են այսօր Ռոբեր Քոչարյանի կալանքի մասին դատարանի որոշումը։
Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները բողոքարկել են այսօր Ռոբեր Քոչարյանի կալանքի մասին դատարանի որոշումը։

Ըստ նրանց, համապատասխան դիմումը ներկայացվել է դատարան։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը հայտնել էր «Նովոստի–Արմենիա» գործակալությանը, որ ԱԺ պատգամավորներն անձնական երաշխավորություն են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–