Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՐԱՏԱՊ. Պատգամավորները համաձայնություն տվեցին Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելուորոշմանը

19.06.2018, 14:17
Հայաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի տակ պահելուն` Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա:
ՀՐԱՏԱՊ. Պատգամավորները համաձայնություն տվեցին Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելուորոշմանը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի տակ պահելուն` Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա:

Հայաստանի գլխավոր դատախազը երեքշաբթի խորհրդարանում ներկայացրեց Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հայաստանի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից Էջմիածնում հունիսի 16–ին։ Գեներալ Մանվելի տանն անցկացված խուզարկությունների ընթացքում նրա տանը և նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է մեծ քանակության զենք ու զինամթերք, ինչպես նաև Արցախյան ապրիլյան պատերազմի կարիքների համար նախատեսված օգնություն։

Պատգամավորները 77 «կողմ» և 3 «դեմ» ձայնով համաձայնություն տվեցին Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշմանը:-0-