Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Պուտինն անդրադարձել է Թուրքիայի և Վատիկանի վեճին` Պապին անվանելով մարդ, ով գիտի առարկան, որի մասին խոսում է

16.04.2015, 20:52
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Թուրքիայի և Վատիկանի վեճին,  Պապին անվանել է մի  մարդ, ով գիտի առարկան, որի մասին խոսում է։
Պուտինն անդրադարձել է Թուրքիայի և Վատիկանի վեճին` Պապին անվանելով մարդ, ով գիտի առարկան, որի մասին խոսում է
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Թուրքիայի և Վատիկանի վեճին,  Պապին անվանել է մի  մարդ, ով գիտի առարկան, որի մասին խոսում է։

Նախորդ կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախորդ դարասկզբին հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների ու հույների տարած տանջանքներն անվանել է «20–րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Դրանից հետո Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ–ում բացատրությունների համար, Վատիկանում թուրք դեսպանը հետ է կանչվել խորհրդատվությունների, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Պապի հայտարարությունն անտեղի է անվանել։  

«Դուք գիտեք` ես չեմ ցանկանում միջամտել Թուրքիայի հետ Պապի առճակատմանը։ Պապին աշխարհում այնքան հեղինակավոր մարդ եմ համարում, որ նա ձևը կգտնի մեր մոլորակի բոլոր մարդկանց հետ բացատրվելու ձևն անկախ նրանց դավանանքից։ Նա անկեղծ մարդ է և գիտի առարկան, որի մասին խոսում է»,– ասել է Պուտինը պատասխանելով լրագրողների հարցերին «Ուղիղ կապի» ավարտից հետո։

«Ես չեմ հասկանում այժմ, թե ինչի մասին է խոսքը, ես պարզապես չեմ տեսել վերջին լուրերը, վերջին հայտարարությունները։ Բայց վստահ եմ, որ Թուրքիայում էլ խելացի և բավականին ճկուն մարդիկ կան, որ խնդրի հայտնվելու դեպքում, վերացնեն այն»,– ասել է ՌԴ նախագահը։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին և քրիստոնյաներին, ապա, ըստ նրա, դրությունը սարսափելի է։ «Մենք շատ անգամներ ենք այդ մասին խոսել և կարծում ենք, որ միջազգային հանրությունը բավարար քայլեր չյ անում Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությանը պաշտպանելու համար։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքը քրիստոնեության հայրենիքն է, քրիստոնյաներն ապրել են այնտեղ դարեր ի վեր, հազարավոր տարիներ։ Եվ տխուր է, որ այժմ միջազգային հանրությունը չի կարող պաշտպանել այն մարդկանց, ովքեր ունեն միջազգային հանրության պաշտպանության կարիքը»,– ասել է Պուտինը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—