Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Փաշինյանի և Պուտինի մամուլի քարտուղարները հանդիպել են Մոսկվայում

12.03.2019, 12:52
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Փաշինյանի և Պուտինի մամուլի քարտուղարները հանդիպել են Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար, ՌԴ նախագահի աշխատակազմի փոխղեկավար Դմիտրի Պեսկովի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի: Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:-0-