Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը չեն նախատեսում հանդիպում անցկացնել. Ուշակով

08.10.2024, 13:24
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը չեն նախատեսում հանդիպում անցկացնել. Ուշակով

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեռևս չեն պլանավորում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ТАСС-ը։

«Ոչ, եռակողմ հանդիպման մասին չենք պայմանավորվել», - ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այդ ձևաչափին։