Հայ պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա. Քոչարյան
23.01.2015,
13:56
Հայ պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա», - նշված է Քոչարյանի հարցազրույցում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Գյումրիում կատարված սպանությունից մի քանի օր անց լարված իրավիճակ ստեղծվեց, բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին Պերմյակովին հանձնել հայկական կողմին։ Ակցիաների ընթացքում բախումներ եղան ոստիկանների հետ, 14 անձ տուժեց, որոնցից երեքը` ոստիկաններ, 13 անձ ձերբակալվեց։
Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ:
«Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին)», - ասել է Քոչարյանը։
Նա վստահությամբ նշել է, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Պերմյակովը մեղադրվում է ՌԴ ՔՕ «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն ծառայողական զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործություններում, որոնց համար Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Հայաստանում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը):-0-