Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Քոչարյանի գործը քննվում է առանց պետության միջամտության, քննությունը կշարունակվի. Փաշինյան

19.03.2019, 15:16
Նիկոլ Փաշինյանը չի միջամտում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2008 թ.-ի մարտի 1-ի գործով դատավարությանը:
Քոչարյանի գործը քննվում է առանց պետության միջամտության, քննությունը կշարունակվի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանը չի միջամտում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2008 թ.-ի մարտի 1-ի գործով դատավարությանը, ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում:

Նա նշեց, որ մտադիր չէ նաև մեկնաբանել այս գործի հետ հապված դատական ընթացակարգը, Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված հայցերը և այլ ընթացակարգերը:

«Մեր երկրի յուրաքանչուր քաղաքացի իրավունք ունի հայց ներկայացնել, իսկ մեր ընդանուր նպատակն է` ունենալ այնպիսի դատական համակարգ, որպեսզի և Քոչարյանի, և յուրաքանչուր այլ քաղաքու հարցը քննվի օբյեկտիվության և օրենքի շրջանակում: Մեր կառավարությունը և ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, և չկա ոչ մի կասկած, որ մենք հավատարիմ ենք նման սկզբունքին», - ասաց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե Քոչարյանի դեմ դատական գործը հաշվահարդար չէ, արդյոք, նախկին ընդդիմախոսի նկատմամբ, նա նշեց, որ դա «անհամադրելի բառապաշառ է կառավարության նկատմամբ, որը իշխանության է եկել սիրո և համերաշխության հեղափողության շնորհիվ»:

«Եթե լիներ նման տրամադրվածություն, ապա շատ արագ և կոնկրետ հնարավոր կլիներ ամեն ինչ լուծել և դրա համար կար հնարավորություն և ժամանակ: Խնդրում եմ չդիտարկել որևէ գործողություն սեփական գաղափարների և զգացմունքների պրիզմայով: Յուրաքանչուրը կարող է մեկնաբանել ինչպես ցանականա, սակայն դա խանգարում է օբյեկտիվորեն ընկալել իրավիճակը: Չեմ ցանկանում մեկնաբանել այդ գործը, որպեսզի դա չդիտակվի որպես ճնշում դատական համակարգի վրա», - ասաց Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործի բացահայտմանը, ապա վարչապետը կարծում է, որ նոր քրեական գործեր հարուցելու անրաժեշտություն չկա: Ըստ նրա, հիմա հիմնական խնդիրն է քննչական մարմինների հայտարարությունը` փամփուշտների պարկուճների փոխանակման մասին, քանի որ իսկական պարկուճների փորձաքննությունը կօգներ պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում` սպանությունների իսկական կատարողների, բանակի մասնակցության վերաբերյալ, հակառակ դեպքում անհրաժեշտություն չէր լինի դրանք փոխարինել:

Նշելով, որ թեև քննչական մարմինները հանդես են եկել տարբեր հայտարարություններով, Փաշինյանը կոչ արեց այս գործով որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին:

«Դա չի նշանակում, որ հետաքննությունը չի շարունակվելու, սակայն ոչ մի կասկած չպետք է լինի, որ մարտի 1-ի գործի բացահայտման համար կարվի ամեն հնարավորը», - պնդեց Փաշինյանը: -0-