Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը բերման կենթարկվեն

15.11.2024, 15:28
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը հարկադրաբար կներկայացվեն դատարան
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը բերման կենթարկվեն

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով նիստը: Գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատարան չէին ներկայացել:

Փաստաբաններն առարկեցին միջնորդության դեմ, պնդելով՝ պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան։

Դատարանը որոշեց քրեական գործով մեղադրյալներ՝ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան կայանալիք հերթական նիստին նրանց մասնակցությունն ապահովելու համար: