Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն նրա խափանման միջոցը
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն նրա խափանման միջոցը` կալանքից գրավով ազատելու դիմաց, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Պարզ դարձավ, որ մեկ հանգամանք անընդհատ դուրս է մնում դատավարությունից բացաապես այն հիմնավորմամբ, որ ստուգելով առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ Քոչարյանը, լինելով չորս ամիս ազատության մեջ, ոչ մի կերպ չի փորձել թաքնվել կամ միջամտել դատավարությանը», - ասաց նա:
Օրբելյանն ուշադրություն դարձրեց, որ այդ հարցին անհրաժեշտ է անդրադառնալ մինչև Վճռաբեկ դատարանի վերջնական վճիռը:
«Մեր բողոքարկման հիմքում հենց այդ հանգամանքն է: Այն թույլ է տալիս եզրակացնել, որ գրավը խափանման բավարար միջոց է Քոչարյանի օրինական վարքագծի ապահովման համար», - ասաց փաստաբանը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։-0-