Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ռուսաստանը Հայաոստանի ռազմավարական գործընկերն է, և չի կարող ուշադրություն չհատկացնել Հայոց ցեղասպանության 100–ամյակին. ՌԴ դեսպան

23.03.2015, 16:02
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և չի կարող ուշադրություն չհատկացնել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին. «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկինը։
 Ռուսաստանը Հայաոստանի ռազմավարական գործընկերն է, և չի կարող ուշադրություն չհատկացնել Հայոց ցեղասպանության 100–ամյակին. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և չի կարող ուշադրություն չհատկացնել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին. «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկինը։

«Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք չենք կարող ուշադրություն չհատկացնել  այս երկրին և այն իրադարձությանը, որն անցկացվում է այստեղ։ Ցեղասպանության 100–ամյա տարելիցը  Հայաստան կբերի բազմաթիվ հյուրերի, այստեղ կժամանեն տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մենք սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  այցին, սա կբարձրացնի ողջ միջոցառումների մակարդակը»,–ասել է Վոլնիկինը։

Վոլնիկինի խոսքերով, սպասվում է, որ ապրիլի 24–ին Երևան կժամանեն նաև ՌԴ  այլ ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ։

«Այս իրադարձությունը կհամապատասխանի հարաբերությունների այն մակարդակին, որ գոյություն ունի մեր երկու պետությունների միջև, որոնք ենթադրում են փոխաջակցություն բոլոր ոլորտներում»,–ասել է Վոլնիկինը։

Խոսելով, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա Հայաստան Պուտինի այցի հնարավոր ազդեցության մասին, Վոլնիկինը նշել է, որ Ռուսաստանն այդ երկրի հետ  ունի ընդհանուր հետարքրություններ, որոնք պրագմատիկ բնույթ են կրում։

«Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ պրագմատիկ բնույթ են կրում, և մեր մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին չպետք է  վերաբերի Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»,–ասել է Վոլնիկինը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-