Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը

30.01.2019, 17:19
Սահմանադրական դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը:
ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, նշվում է փաստաբանների հայտրարությունում: Որոշումը ընդունվել է հունվարի 25-ին:

Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին էր դիմում ներկայացրել ՍԴ, իսկ վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն էին, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

Քոչարյանի փաստաբանների խումբը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք դիմում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։ Հունվարի 18–ին Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով։–0–