Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Շարունակվում են աշխատանքները ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչների գնման նպատակով. ՊՆ

31.01.2019, 12:59
Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Հայաստանը մտադիր է Ռոսաստանից գնել բազմաֆունկցիոնալ կործանիչներ:
Շարունակվում են աշխատանքները ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչների գնման նպատակով. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է աշխատանքը ռուսական ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման ուղղությամբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Հայաստանը մտադիր է Ռոսաստանից գնել բազմաֆունկցիոնալ կործանիչներ:

«Այո, մենք աշխատում ենք այդ կործանիչների գնման ուղղությամբ», - նշեց Հովհաննիսյանը` միաժամանակ ընդգծելով, որ չի կարող մանրամասներ ներկայացնել:

2018 թ.-ի դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Ռուսաստանը ավարտում են ՍՈՒ-30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները:-0-