Սուրեն Պապիկյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին
25.09.2024,
10:45
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։