Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Թերթ. Ամուլսարի հարցով Փաշինյանը շատ դժգոհ է «Իմ քայլի» պատգամավորներից

27.08.2019, 11:01
Կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը:
Թերթ. Ամուլսարի հարցով Փաշինյանը շատ դժգոհ է «Իմ քայլի» պատգամավորներից

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում՝ ու­ժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողով­ների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը:

«Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշմանն աջակցելու համար»,-գրում է թերթը:-0-