Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Տիգրան Ավինյանը մեկնաբանել է Դավիթ Անանյանի հնարավոր հրաժարականը

30.01.2019, 16:18
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հնարավոր հրաժարականը:
Տիգրան Ավինյանը մեկնաբանել է Դավիթ Անանյանի հնարավոր հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հնարավոր հրաժարականը:

Ըստ հայկական ԶԼՄ-ների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել Անանյանից և նշանակել այդ պաշտոնում իր խորհրդականին, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին: Անանյանի հրաժարականի որպես ամենահավանական պատճառ է նշվում աղմուկ հանած պարգևավճարները, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, կազմում են 9 մլն դրամ:

Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ցեկույցի ներկայացմանը մասնակցող փոխվարչապետ Ավինյանը, պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյո՞ք կառավարությունում Անանյանի հրաժարականի հարցը, ասաց, որ «նման քննարկումներ չեն եղել», ինչից հետո միանգամից լքել է տարածքը` անտեսելով այլ հարցերը:

Միաժամանակ միջոցառմանը մասնակցող Դավիթ Անանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություններ տալ լրագրողների այս հարցին:-0-