Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ուկրաինայի բաժանումը քիչ հավանական է. հայ փորձագետ

26.02.2014, 18:20
Ուկրաինայի բաժանման սցենարի զարգացումը քիչ հավանական է, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։
Ուկրաինայի բաժանումը քիչ հավանական է. հայ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի բաժանման սցենարի զարգացումը քիչ հավանական է, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։

«Չեմ կարծում, թե Ուկրաինան կբաժանվի։ Նույնիսկ Ռուսաստանի շահերից է բխում Արևելքն ու Ղրիմը Ուկրաինայի կազմում պահելը, քանի որ, եթե Ուկրաինայում մնան ռուսամետ ուժեր, ապա նրա ազդեցությունն այնտեղ կմեծանա»,– ասաց Գիրագոսյանը։

Փորձագետը նշեց, որ բաժանման վտանգն, այնուամենայնիվ, ծառացել է Ուկրաինայի կառավարության առջև այլ մարտահրավերների,մասնավորապես, երկրի ֆինանսատնտեսական սնանկացմանը զուգընթաց։

«Նոր Ուկրաինան ղեկավարելն ավելի դժվար կլինի, քան հինը, և առայժմ շատ վաղ է ասել, թե ինչ է սպասում այդ երկրին»,– ավելացրեց Գիրագոսյանը։

Ուկրաինայի քաղաքական լուրջ ճգնաժամի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ, տուժել է 700–ը։ Գերագույն Ռադան մայիսի 25–ին արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել, իսկ մինչ այդ պետության ղեկավարի լիազորությունները փոխանցել է խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին։ Այս պահին Ռադայի կողմից պաշտոնանկ արված Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է։ -0-