Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը

25.09.2019, 16:15
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: Այդ մասին նշվում է դատական ակտերի www.datalex.am էլեկտրոնային հարթակում:

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման», - նշվում է որոշման մեջ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-