ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի տեքստը հնարավոր է` հրապարակվի վիլնյուսյան գագաթնաժողովից հետո. դեսպան
27.11.2013,
16:46
Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի տեքստը, որը ծրագրվում էր վավերացնել Վիլնյուսում նոյեմբերի 28-29–ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, կհրապարակվի գագաթնաժողովից հետո, հայտարարեց Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի տեքստը, որը ծրագրվում էր վավերացնել Վիլնյուսում նոյեմբերի 28-29–ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, կհրապարակվի գագաթնաժողովից հետո, հայտարարեց Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ծրագրվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում կվավերացնի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Սակայն, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվեց ՄՄ–ին Հայաստանի անդամակցության և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։ Դրանից հետո պաշտոնական Բրյուսելը հայտարարեց, որ չի պատրաստվում վավերացնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը։
«Եթե կան ակնկալիքներ (հայկական հասարակության մեջ), ապա կարծում եմ` կարող ենք Վիլնյուսից հետո հրապարակել համաձայնագիրը։ Կտեսնեք, որ որևէ դատապարտելի բան չկա այնտեղ»,– ասաց Ռաչինսկին չորեքշաբթի «Հայաստանը փակուղու՞մ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով հասարակական–քաղաքական քննարկման ժամանակ։
Այն հարցին, թե ինչու մինչ օրս փաստաթուղթը չի հրապարակվել, դեսպանը պատասխանեց, որ եթե Հայաստանը վավերացներ համաձայնագիրը Վիլնյուսում, դա կնշանակեր փաստաթղթի միայն առաջին և վերջին էջի ստորագրում։
«Իսկ մնացածը, դետալները, իրավական հասկացությունները դեռ կհստակեցվեին մեկ տարվա ընթացքում»,– նշեց նա։ -0-