Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Ոչ ստույգ ինֆորմացիա. ՌԴ պաշտպանության փոխնախարարը` Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերի մասին

03.08.2018, 13:43
«Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է», – հայտարարեց նա։
Ոչ ստույգ ինֆորմացիա. ՌԴ պաշտպանության փոխնախարարը` Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը։ Այդ մասին նա ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում:

«Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է», – հայտարարեց նա։

Ավելի վաղ «Կոմերսանտ» հոդված էր հրապարակել` նշելով, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ։ Նշվում էր նաև, ու հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը:–0–