Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

20.08.2018, 17:32
Նա հայտնեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Ավագանու ընտրություններին սեփական ցուցակով։
 «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու ընտրությունները վերջին 20 տարիների ընթացքում աննախադեպը կլինեն, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանը։

«Նախատեսում ենք, որ ընտրությունները կլինեն ազատ և արդարացի` առանց պետական ռեսուրսների օգտագործման», – հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Ավագանու ընտրություններին սեփական ցուցակով։

«Մի քանի ժամից  կուսակցության վարչության անդամները կորոշեն, թե ով կգլխավորի ընտրացուցակը», – հայտարարեց Հովհաննիսյանը։–0–