Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները․ ՀՀ–ն ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը

21.10.2025, 14:21
Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին
Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները․ ՀՀ–ն ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», – նշել է Բաղդասարյանը։