Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ադրբեջանի հետ խաղաղության կառուցումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում հայ գերիների հարցի լուծման համար․ Միրզոյան

28.08.2025, 10:35
Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, այս հարցի լուծումը ամբողջական ավելի հեշտ է դառնում, ասել է Միրզոյանը
Ադրբեջանի հետ խաղաղության կառուցումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում հայ գերիների հարցի լուծման համար․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի հետ խաղաղության կառուցումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում հայ գերիների հարցի լուծման համար, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, այս հարցի լուծումը ամբողջական ավելի հեշտ է դառնում։ Փոխվստահության մթնոլորտը, քանի ավելանում է, այս հարցի լուծման համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում»,- նշել է Միրզոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Միրզոյանն ընդգծել է, որ  չկա մի հանդիպում, առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ և մյուս գործընկերների հետ, որ հայ գերիների թեմային հետամուտ չլինեն։

որպես դրական օրինակ հիշեցնելով 32 գերիների վերադարձը՝ COP29-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

«Այս թեման չի շրջանցվել նաև Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում», – ասել է Միրզոյանը։