Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Ադրբեջանի ակտիվացումը շփման գծում կարող է կապված լինել Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացի ձախողման հետ. Տեր–Պետրոսյան

21.07.2014, 15:48
Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են եվրաինտեգրման գործընթացի վիժեցման հետ, կարծում է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Ադրբեջանի ակտիվացումը շփման գծում կարող է կապված լինել Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացի ձախողման հետ. Տեր–Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են եվրաինտեգրման գործընթացի վիժեցման հետ, կարծում է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հետ»,- ասել է Տեր–Պետրոսյանը Ilur.am–ին տված հարցազրույցում։

Նա նշել է նաև, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ

«Հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետևյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»,- ասել է նա։

Այդ կապակցությամբ նախկին նախագահն ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունները կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը ահռելի ջանքեր և բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ մտադիր է միանալ ՄՄ–ին և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։ «Ճանապարհային քարտեզը» ստորագրվեց դեկտեմբերի 24–ին Մոսկվայում։ Ավելի վաղ ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն դա տեղի չունեցավ։ -0-