Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանում ՍԾՏՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ադրբեջանը կներկայացնի ԱԳՆ բաժիններից մեկի պետը

09.12.2013, 17:54
Ադրբեջանը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպության արտաքին գործերի նախարարների 29–րդ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 12–ին Երևանում, հայտնում է АПА  գործակալությունը` վկայաբերելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևին։
Երևանում ՍԾՏՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ադրբեջանը կներկայացնի ԱԳՆ բաժիններից մեկի պետը
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպության արտաքին գործերի նախարարների 29–րդ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 12–ին Երևանում, հայտնում է АПА  գործակալությունը` վկայաբերելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևին։

Աբդուլաևի խոսքով` Ադրբեջանին նիստում կներկայացնի ԱԳՆ տնտեսական համագործակցության բաժնի պետ Շովգի Մեհթիզադեն։

Ավելի վաղ երևանյան հանդիպմանը մասնակցելու մասին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Սևծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպությունը Մերձսևծովյան և Հարավային Բալկանների 12 պետություն միավորող միջկառավարական կազմակերպություն է։ ՍԾՏՀԿ–ն հիմնվել է 1999 թվականի մայիսի 1–ին` Սևծովյան տնտեսական համագործակցության` 1992 թվականի հունիսի 25–ի պայմանագրի հիման վրա։

Կազմակերպության կենտրոնակայանը Ստամբուլում է։ ՍԾՏՀԿ մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան։

Հունիսի 21–ին Հայաստանն ընդունել է ՍԾՏՀԿ նախագահությունը։ -0-