Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ԱԳՆ ղեկավար կազմը և դեսպաններն այցելել են Կիրանց

29.08.2024, 14:23
Տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները
ԱԳՆ ղեկավար կազմը և դեսպաններն այցելել են Կիրանց

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները: