Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ալիևը նոր արտգործնախարար է նշանակել

16.07.2020, 19:22
Ալիևը նոր արտգործնախարար է նշանակել
Ալիևը նոր արտգործնախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱԳ նախարարի պաշտոնից ազատեց Էլմար Մամեդյարովին: Այսօր՝ հուլիսի 16-ին, համապատասխան հրամանագիր է հրապարակվել պետության ղեկավարի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Էլմար Մագերրամ օղլի Մամեդյարովին ազատել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- նշվում է փաստաթղթում:

Իլհամ Ալիևի հրամանագրով Ջեյհուն Բայրամովը նշանակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար։

Մամեդյարովը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004թ.-ի ապրիլից: -0-