Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԱՄՆ ԴՊՀ խորհրդատուները Երևանում ռիսկերի կառավարման տարածաշրջանային հնգօրյա սեմինար են անցկացնում

03.09.2012, 13:36
ԱՄՆ ԴՊՀ-ի հետ համատեղ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Հսկողություն՝ ռիսկերի հիման վրա, և ռիսկերի գնահատական» թեմայով տարածաշրջանային հնգօրյա սեմինարն է մեկնարկել  երկուշաբթի Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱՄՆ ԴՊՀ-ի հետ համատեղ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Հսկողություն՝ ռիսկերի հիման վրա, և ռիսկերի գնահատական» թեմայով տարածաշրջանային հնգօրյա սեմինարն է մեկնարկել  երկուշաբթի Երևանում:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի աշխատակիցներ Ռոբերտ Ուոկերը և Քրեյկ Ֆրասատը խորհրդատվություններ կանցկացնեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և դրա դասերին, ռիկսերի հիման վրա հսկողության, վարկային, գործառնական և համախառն ռիսկերին վերաբերող հարցերի շուրջ: Սեմինարի ընթացքում նաև գործնական պարապմունքներ կանցկացվեն:

«Տվյալ թեման արդիական է ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս երկրների համար: Հատուկ ուշադրություն է հատկացվում վերջին շրջանում ռիսկերի ամրապնդմանը, քանի որ շատ երկրներում ճգնաժամից հետո լուրջ խնդիրներ են առաջացել այդ բնագավառում»,- միջոցառման ընթացքում ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ նման միջոցառումների անցկացումը թույլ է տալիս մասնագետներին իրազեկ լինել վերջին միջազգային զարգացումների մասին, ինչպես նաև տվյալ ոլորտում փորձի փոխանակում անցկացնել:

Սեմինարին մասնակցում են ավելի քան 30 մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սերբիայից, Լատվիայից, Լեհաստանից, Լիբանանից, Տաջիկստանից, Ղազախստանից և Հայաստանից: -0-