Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ամերիկացի կոնգրեսական
24.04.2014,
13:13
Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի 1915 թ.–ի Հայոց ցեղասպանությունը, լրագրողներին հինգշաբթի ասել է կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի 1915 թ.–ի Հայոց ցեղասպանությունը, լրագրողներին հինգշաբթի ասել է կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։
«Այն, որ մենք հիմա այստեղ ենք (Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում – «Նովոստի–Արմենիա») արդեն խոսում է այն մասին, որ մենք ճանաչում ենք ցեղասպանության փաստը և կարծում ենք, որ Թուրքիայի կառավարությունը ևս պետք է ճանաչի այդ փաստը», – ասել է Ռոյսը։
Նրա խոսքերով` ԱՄՆ–ի հայկական համայնքը առավելագույն ջանքերն է գործադրում Ցեղասպանության փաստի վերաբերյալ երկրի հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու համար։
«Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել է նաև մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանը (նա արտահայտել է «Ցեղասպանություն» բառը իր ուղերձներից մեկում – «Նովոստի–Արմենիա»)։ Ցեղասպանության փաստը ներառված է մեր պատմության դասագրքերում։ Մենք այսօր աջակցում ենք հայ ժողովրդին», – ասել է Ռոյսը։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10–ին Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև է ընդունել։ Ցեղասպանությունը դատապարտելու կոչ պարունակող փաստաթղթին «կողմ» է քվեարկել 20 սենատոր, «դեմ»` հինգ սենատոր։ Բանաձևը հորդորում է ԱՄՆ նախագահին ապահովել արտաքին քաղաքականության իրականացում, որը կարտացոլեր փաստաթղթերով հիմնավորված փաստերը, որոնք վերաբերում են անպատիժ ցեղասպանությանը։
Որպես աջակցություն` Ռոյսը նշեց, որ Հայաստանի ԱՄՆ–ի կոնգրեսականների պատվիրակության այցի նպատակների թվում ներառված է նաև ավելի սերտ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը։
«Մենք ցանկանում ենք ԱՄՆ–ի հայկական համայնքի օգնությամբ անել այնպես, որպեսզի Հայաստանն ավելի նշանակալի տեղ և ազդեցություն ունենա աշխարհի քարտեզի վրա», – ասել է Ռոյսը։
Կոնգրեսական Դևիդ Սիսիլինին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այսօր գտնվել Երևանում և հիշատակի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։
«Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում ոչ միայն 1915 թ.–ի ցեղասպանության զոհերին, այլև հայ ժողովրդի կամքին և ուժին, ով կարողացավ ողջ մնալ այդ ծանր իրավիճակում, և մենք լիովին աջակցում ենք հայ ժողովրդին», – ասել է Սիսիլինին։
ԱՄՆ–ն մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, թեև այդ փաստը ճանաչել են ԱՄՆ–ի ավելի քան 40 նահանգներ։
ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հայտարարել է, որ ապրիլի 24–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից «ուժեղ» հայտարարություն է ակնկալում ապրիլի 24–ին, երբ հայ ժողովուրդը հիշում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։
Ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահները հայ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձ են պատրաստում և ավանդաբար խուսափում 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերը «ցեղասպանություն» անվանելուց: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի հակառակ խոստումների, որոնք նա տվել էր մինչև Սպիտակ տուն գալը, ևս չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում` օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, որն, ըստ էության, նշանակում է «ցեղասպանություն»։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-