Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Անանի հեռանալը Սիրիայի խաղաղարար գործունեության անհեռանկար լինելու վկայությունն է. փորձագետ

03.08.2012, 15:13
Քոֆի Անանի՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից հեռանալը ցույց է տալիս, որ սիրիական ճգնաժամի կարգավորման տեսանկյունից հետագա խաղաղարար գործունեությունը հեռանկարներ չունի, կարծում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Անանի հեռանալը Սիրիայի խաղաղարար գործունեության անհեռանկար լինելու վկայությունն է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Քոֆի Անանի՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից հեռանալը ցույց է տալիս, որ սիրիական ճգնաժամի կարգավորման տեսանկյունից հետագա խաղաղարար գործունեությունը հեռանկարներ չունի, կարծում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի հայտարարել է, որ Անանը լքում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Անանը որոշել է չերկարաձգել հատուկ պատվիրակի իր մանդատը, որը լրանում է օգոստոսի 31-ին:

Ըստ փորձագետի, Անանի հեռանալուց հետո և երբ ԶԼՄ-ներում խոսակցություններ հայտնվեցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի կարգադրություն է ստորագրել, որը թույլ է տալիս Կենտրոնական հետախոզական վարչությանը և այլ ամերիկյան հատուկ ծառայություններին օգնություն ցույց տալ Բաշար Ասադի հակառակորդներին, արևմտյան տերությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները Սիրիայի վերաբերյալ:

«Բոլոր այդ գործընթացներն անկհայտորեն ցույց են տալիս, որ սիրիական ճգնաժամում նոր փուլ է սկսվում, որտեղ արդեն փոխզիջումների տեղ չկա, և կողմերից մեկը պետք է հաղթի»,- ամփոփել է նա:

Սիրիայում բախումները շարունակվում են 2011թ.-ի մարտից, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասել է 16 հազարի: Արևմտյան երկրները և մի շարք արաբական պետություններ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով փորձում են հասնել նախագահ Բաշար Ասադի հեռացմանը, որպեսզի վերջ դրվի բռնություններին: Ռուսաստանն ու Չինաստանը  մտավախություն ունեն, որ արտաքին միջնորդությունն ու պետականության կորուստը նոր բախումների պատճառ կդառնան: Սիրիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ բախվում են դրսից աջակցություն ստացող և լավ զինված գրոհայինների դիմադրությանը: -0-