Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգ են ստորագրել

31.05.2013, 16:34
Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո, ուրբաթ Մինսկում ստորագրվել է ԱՊՀ Ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգ են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո, ուրբաթ Մինսկում ստորագրվել է ԱՊՀ Ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ստորագրվել են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտներում ԱՊՀ երկրների գործողությունների համակարգման, ինչպես նաև բնապահպանության ու պաշտոնական վիճակագրության բնագավառներում համագործակցության համաձայնագրեր և այլ փաստաթղթեր:

Նաև  քննարկվել և հաստատվել են մինչև 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012 թվականին իրականացված միջոցառումները:

Ռուսաստանի Դաշնության առաջարկով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 20-ին` Ռուսաստանում: –0–