ԱՊՀ շրջանակներում աշխատանքային խմբի նիստ կկայանա Երևանում`նվիրված երրորդ երկրների քաղաքացիների հաշվառման միասնական համակարգի ստեղծմանը
25.07.2013,
14:06
Հուլիսի 30–ից մինչև օգոստոսի 1–ը Երևանում կկայանա աշխատանքային խմբի նիստ` նվիրված ԱՊՀ երկրների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծմանը։ Այս մասին հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 30–ից մինչև օգոստոսի 1–ը Երևանում կկայանա աշխատանքային խմբի նիստ` նվիրված ԱՊՀ երկրների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծմանը։ Այս մասին հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Աշխատանքային խմբի անդամները տեղեկատվություն կփոխանակեն օտարերկրյա քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց հաշվառման ազգային տեղեկատվական համակարգերի կատարելագործման աշխատանքի վերաբերյալ։ Նիստում ծրագրվում է նաև լրամշակել Տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը և համաձայնեցնել Միասնական համակարգի հաշվառման տվյալների օգտագործման կարգի դիրքերը` հաշվառման տվյալները սպառող սուբյեկտների Միասնական անվանացանկի նախապատրաստման համար։
Հաշվառման տվյալները սպառող սուբյեկտների միասնական անվանացանկը պետք է հաստատվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից։
Աշխատանքային խմբի անդամները կծանոթանան Հայաստանի Հանրապետության սահմանների էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հեռահաղորդակցային օպերատորի գործունեությանը, այդ թվում` ԱՊՀ ՀՄՀ–ի հետ այն շաղկապելու նախապատրաստական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ ԱՊՀ ՀՄՀ–ի ստեղծման որոշումն ընդունվել է կառավարությունների ղեկավարների կողմից 2011 թվականի հոկտեմբերին։ Համակարգը պետք է ապահովի ԱՊՀ երկրների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց տեղափոխման հետ կապված տվյալների պահպանումը, հավաքումը, մշակումը։
ՀՄՀ–ն կկառուցվի արդեն գոյություն ունեցողների հիման վրա, ինչպես նաև Համագործակցության պետությունների տեղեկատվական–հաշվառման համակարգերի հիման վրա։ Ստեղծվող համակարգով գլխավորապես շահագրգռված են սահմանային վերահսկողության, ներքին գործերի, իմիգրացիոն և անձնագրային–վիզային, մաքսային և տրանսպորտային վերահսկողության մարմինները։
ԱՊՀ ՀՄՀ ստեղծման աշխատանքների կատաման պատվիրատուն Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայությունն է։ «ԱՊՀ երկրների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման մասին» որոշումն ընդունվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից 2013 թվականի մայիսի 31–ին։ -0-